Բավ է պառակտվել
25-01-2021 10:24

Արցախի ԱԻՊԾ-ն որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ևս 2 աճյուն

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել: Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքները հունվարի 25-ին ընթանում են Վարանդայի/Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/ և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում: