Բավ է պառակտվել
12-11-2020 18:46

Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն

Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն։

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանը Դադիվանքի մոտ (Քարվաճառ) տեսանկարահանել է, թե ինչպես են մարդիկ այրում իրենց իսկ տները։

«Մարդիկ հեծկլտալով, իրենց ձեռքերով վառում են տարիներով սարքած տներն ու սպասում, որ վառվեն մինչև վերջ… Մեծից փոքր`բոլորն ուղղակի ոռնում են…»,– գրել է լրագրողը։

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը բոլոր ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են
Եթե Արցախի օդը փակվի, թշնամու հետևակը կվերացնենք ու առաջ կգնանք. Գագիկ Սարուխանյան
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները 08.11.2020
Մարտերը ընթանում են միայն Շուշիի մերձակայքում․ Շուշիի քաղաքապետ (տեսանյութ)
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները 07.11.2020