Բավ է պառակտվել
07-01-2021 13:15

Մոսկվայում կարող է քննարկվել Նախիջևանի միջանցքի հարցը. WarGonzo

Wargonzo նախագծի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պատվիրակությունը նույնպես պատրաստվում է այցելել Մոսկվա:

Բանակցությունների թեման կարող է լինել միջանցքի բացումը Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ու Նախիջևանի միջև:

Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին համապատասխան կետը ներառվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում: Այնուամենայնիվ, հատուկ մեխանիզմներ դեռ մշակված չեն: