Բավ է պառակտվել
04-12-2016 11:13

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Դեկտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արեւելյան եւ արեւելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաեւ 60 եւ 82 մմ ականանետեր /37 ական/ եւ ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար եւ շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները: