Բավ է պառակտվել
02-05-2020 16:49

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը, Ադրբեջանը 170 անգամ կրակել է Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների, այդ ժամանակահատվածում հայկակա դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է շուրջ 1200 կրակոց։
Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ը կիրառել են նաև 60 միլիմետրանոց ականանետեր (8 արկ):
“ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը”,- նշվել է հաղորդագրությունում: