Բավ է պառակտվել
02-01-2021 15:04

Ռուս խաղաղապահներն տոնական օրերին ապահովում են Լաչինի միջանցքի անվտանգության

Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

Ղարաբաղի տարածքում տոնական օրերին Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումն ընթանում է բնականոն հունով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ամանորի ընթացքում Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումն իրականացվում է սովորական ռեժիմով», - ասել է լրագրողներին ռուս խաղաղապահների ներկայացուցիչը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել Ղnարաբաղում հրադադարի մասին: Հայտարարության համաձայն, Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից: Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու նպատակով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: