Բավ է պառակտվել
30-12-2020 19:19

Որոնողական աշխատանքների արդյունքում 22 մարմին է դուրս բերվել

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի փրկարարական երեք խումբ նախօրեին որոնողական աշխատանքներ է իրականացրել Արցախի հարավային այն հատվածներում, որոնք անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Երեկվա աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 22 զինծառայողի մարմին, « Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշել է,որ աշխատանքներն այսօր դեռ շարունակվում են։

«Նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, աշխատանքներ իրականացնել դարձյալ հարավային թևում, այս անգամ` Կուբաթլուի և Ֆիզուլու հատվածներում, բայց քիչ առաջ տեղեկացանք, որ միայն մեկ խմբի են թույլատրել, որպեսզի իրականացնեն որոնողական աշխատանքներ։

Մենք անընդհատ կապի մեջ կլինենք և կիմանանք, արդյո՞ք թույլատրել են անցնելու Ֆիզուլու հատված, թե՞ ոչ։ Առայժմ մեկ խումբ է, որ նախապես պետք է իրականացնի որոնողական աշխատանքներ»։

Նոյեմբերի 13–ից մինչև դեկտեմբերի 29–ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1133 մարմին` այդ թվում` քաղաքացիական անձանց։

Արմինե Գևորգյան