Բավ է պառակտվել
23-10-2020 19:55

Հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում

Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այս մասին գրել է և տեղադրել լուսանկարներ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Նաև հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:
Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: