բավ է պառակտվել
06-04-2020 12:30

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

 

Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է 22 -ամյա զինծառայող
Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել են երկու զինծառայող
Հակառակորդի կրակոցից սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել
Բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ․ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան
Թշնամու կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել