Բավ է պառակտվել
19-01-2021 11:47

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական

Նախօրեին Հայաստանից Արցախ է տեղափոխվել 175 փախստական: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձ իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։

Արցախում իրականացվում է շուրջօրյա դիտարկում՝ հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն իրականացվում է 27 դիտակետերում: