Բավ է պառակտվել
28-10-2020 15:34

Ստեփանակերտում օդային տագնապ է, վնասվել են ծննդատունը, մի ամբողջ թաղամաս

«Թշնամին «Սմերչ» տիպի ՀԿՌՀ-ից հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Նախնական տվյալների համաձայն՝ դիտավորյալ թիրախավորված է Մոր և մանկան առողջության կենտրոնը (հանրապետական ծննդատուն):
Զհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է”:


Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտնում են, որ բացի հրթիռային զենքից, Բաքուն ռազմական ավիացիա է օգտագործել Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության դեմ:


Լրատվամիջոցներն ու Telegram ալիքները գրում են, որ Ստեփանակերտին ավիահարվածը հասցրել են Ադրբեջանում տեղակայված թուրքական F-16 կործանիչները։ ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանն ասել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցության վարկածը: