Բավ է պառակտվել
24-12-2022 18:56

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական հանրահավաք կանցկացվի

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում կանցկացվի հանրահավաք, որտեղ արցախցիները կվերահաստատեն սեփական հողում ապրելու վճռականությունը։ Այս նախաձեռնությունը հայտարարվել է դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում պետական ​​կառույցների և մի շարք մասնավոր ձեռնարկությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը շրջակա միջավայրի պաշտպանության պատրվակով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ։ Նախագահի խոսքով՝ հերթական մարտահրավերը հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել ժողովրդին ու քաղաքական դաշտը։

Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (ուղիղ)
Ադրբեջանցիները կրակ են բացել Ճարտարում խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Ինքնորոշման իրավունքի ժխտումը և բանակցությունների մերժումը հիմք են հանդիսանում անկախ պետություն ստեղծելու իրավունքի ճանաչման համար. Արցախի ԱԳՆ
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 190 մլն դոլարի վնաս. ՄԻՊ-ի զեկույց