Բավ է պառակտվել
26-09-2022 14:07

Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հուշահամալիր, տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները:
«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Ակտիվորեն օգտագործվել են նաեւ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են

Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։