Բավ է պառակտվել
22-04-2022 19:38

Ստեփանակերտն ապակառուցողական է անվանել Շուշիում աշխարհի ադրբեջանցինորի համագումար անցկացնելու նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը։

«Նման «նախաձեռնությունն» իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր, նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։