Բավ է պառակտվել
28-08-2022 21:22

Ստեփանակերտը հայտնել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի ուղղությունը

Արցախի ՆԳՆ-ն հայտնել է նոր միջանցքի ուղղությունը, որը կապահովի Հայաստանի հետ կապը՝ շրջանցելով Լաչինի միջանցքը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս հատվածը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախից մեկնող և Հայաստան մուտք գործող քաղաքացիների ազատ և անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները։

«Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»,- ասվում է Արցախի ՆԳՆ հայտարարությունում։

Նշվում է, որ ավելի ուշ կտրամադրվի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչները տեղեկացվեցին, որ օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներ այդ տարածքում չեն լինելու, ուստի նրանք պետք է մոտակա օրերին լքեն տները: Միաժամանակ նրանց կոչ արվեց չայրել իրենց տները։