Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին նվիրված տոնական միջացառումներին, հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը։
Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախության և ազատության համար զոհված ազատամարտիկների, ինպես նաև՝ խորհրդարանի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին։
Միջոցառումներին մասնակցել են Արցախի երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Աղգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրն ընդունվել է 1991թ․սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանում։