Բավ է պառակտվել
13-12-2022 23:30

Ստեփանակերտը հայտարարել է Արցախում վառելիքի և սննդի բավարար պաշարների մասին

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են, հայտնում են հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։