Բավ է պառակտվել
11-05-2020 13:21

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախը մեկ ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ստորագրել է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հրամանագիրը։

Ինպես նշվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում, Արցախում ԱԴ-ը հայտարարվել է 2020թ ապրիլի 12-ին՝ մեկ ամիս ժամկետով։

“Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով”,- նշված է նախագահի հրամանագրում:

Մայիսի 11-ի դրությամբ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 14 հաստատված դեպք։ Ապաքինվել է 8 հիվանդ, մեկուսացվել՝ 15 քաղաքացի։ Կատարվել է 359 թեստ, մահվան դեպքեր չկան։ COVID-19-ով վարակվածության առաջին դեպքն Արցախում արձանագրվել է ապրիլի 7-ին։