Բավ է պառակտվել
30-10-2020 12:03

Գիշերվա ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ. ՊԲ

"Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ": Այս մասին հայտնում է ՊԲ-ն:

"Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:
Ներկա դրությամբ շարունակվում են թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները:"- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհaննիյանը: