Բավ է պառակտվել
17-02-2020 09:26

Արցախում նախագահական ընտրություններին կմասնակցի 14 թեկնածու

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղեկացվել է, որ ավարտվել է նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը։

Նախագահի պաշտոնի համար կմրցի 14 թեկնածու, խորհրդարանում տեղերի համար՝ տաս կուսակցություն և երկու քաղաքական դաշինք։

Արցախի նախագահի 14 թեկնածուներն են․

“Անկախության Սերունդ” կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,
“Արդարություն կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,
Ինքնառաջադրված՝ Մայիլյան Մասիս,
Ինքնառաջադրված՝ Ամիրյան Սերգեյ,
“Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,
“Հայ Հեղափոխական Դաշնակցություն” կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,
“Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,
Ինքնառաջադրված՝ Բալայան Քրիստին,
“Ազգային վերածնունդ” կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,
“Ազատ Հայրենիք - Քաղաքացիական միացյալ դաշինք (ՔՄԴ)” կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,
Ինքնառաջադրված՝ Լալայան Բելա,
Ինքնառաջադրված՝ Պողոսյան Մելսիկ,
Ինքնառաջադրված՝ Դադայան Աշոտ,
“Միացյալ Հայաստան” կուսակցության կողմից` Բադասյան Վահան:
Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի 10 կուսակցություն և 2 դաշինք․
“Ազատ Հայրենիք-ՔՄԴ” կուսակցությունների դաշինքը`65 թեկնածուների ընդգրկմամբ
“Նոր Արցախ” դաշինք՝ 31 թեկնածու
“Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածու,
“Միասնական հայրենիք” կուսակցությունը`62 թեկնածու,
“Ազգային վերածնունդ” կուսակցությունը` 20 թեկնածու,
“Հայ Հեղափոխական Դաշնակցություն” կուսակցությունը` 33 թեկնածու,
“Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
“Արդարություն” կուսակցությունը` 35 թեկնածու ընդգրկմամբ,
“Արցախի հեղափոխական կուսակցությունը”`17 թեկնածու,
“Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը”`17 թեկնածու,
“Անկախության Սերունդ” կուսակցությունը`17 թեկնածու,
“Միացյալ Հայաստան” կուսակցությունը` 16 թեկնածու:
Թեկնածուների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ը։ Նախագահական և խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի կունենան մարտի 31-ին։