Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, հայտնում են ՊԲ-ից:
Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմնհամարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
Քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց․ Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են, յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին:

Բավ է պառակտվել