Բավ է պառակտվել
30-01-2023 19:33

Վարդանյանը կոչ է արել «սեղմել ատամներն ու առաջ գնալ»՝ Արցախը հայաթափելու Ադրբեջանի ծրագրերը ձախողելու համար

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը երեկ Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ:

Նա ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային իրավիճակում բնակչության կենսագործունեության ապահովման, հրատապ խնդիրների լուծման, ճգնաժամի հետևանքների մեղմման, ինչպես նաև ապաշրջափակման ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում կատարվող աշխատանքները: Նա կարևոր է համարել այս բարդ ժամանակաշրջանում ժողովրդի հետ հետադարձ կապի պահպանումը, ամբողջական տեղեկատվության փոխանցումը, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ հասկանալ իրավիճակն ու համատեղ ջանքերով հաղթահարել այն: «Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարը լսել է ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ բնակչության կարծիքներն ու մոտեցումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը:

Ռուբեն Վարդանյանը՝ հայկական Արցախը երջանիկ դարձնելու, ցավոտ որոշումների ու կառավարության ձևավորման սկզբունքների մասին
Ռուբեն Վարդանյանի ուղերձը արցախցիներին (31.12.2022)
«Առաջին պատերազմը չէ, սա էլ կհաղթահարենք, միայն թե ազգովի լինենք միաբան․Պարգև սրբազան (տեսանյութ)
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյան
Արցախի դեմ Ադրբեջանի «էկոլոգիական պահանջները» ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում. Վարդանյան