Բավ է պառակտվել
25-02-2023 21:19

Վարդանյանը խոսել է պետնախարարի պաշտոնից հրաժարականի պատճառների մասին և նշել, թե ում է դա ուրախացրել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Արցախ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է իր հրաժարականի պատճառների մասին հարցին։

Փետրվարի 23-ին Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։

«Դե, այս հարցը պետք է ուղղել նախագահին, ով նման որոշում է կայացրել։ Պետք է ասեմ, որ իմ հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեռևս դեկտեմբերին, նախարարներից մեկն իր ընկերների հետ քննարկել է դա։ Պարզ է, օտարական, իր սեփական հավակնություններով ու կանոններով: Իհարկե, շատերի հանգիստ կյանքը խաթարվել է: Ամենուրեք մենք բերել ենք աշխատանքի որոշ նոր ոճ և նոր կանոններ: Իսկապես, շատերի համար տհաճ է: Մենք փակել ենք շատ մարդկանց թթվածինը, որոնք մեծ ֆինանսավորում են ստանում», - ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, համակարգվածությունը, որը պիտի ներդրվի, դա ոչ միայն կտրոնների մեջ է, ոչ միայն համակարգող շտաբի բոլոր աշխատանքներում: Համակարգվածություն, թափանցիկություն, հաղորդակցություն, կարգապահություն և, իհարկե, թիմային աշխատանքի արդյունքներ՝ այս սկզբունքները միայն այդպիսի հայտարարություններ չէին: Դա սկսվել է ներդրվել, և որոշ մարդկանց մոտ արձագանք է առաջացրել։
«Երբ ես ասել եմ, որ նախկինի պես հնարավոր չէ լուծել այս հարցերը, դա մեծ դժգոհություն է առաջացրել։ Իսկ ֆինանսական հոսքը մենք փակել ենք այնպիսի քանակությամբ մարդկանց համար, որ կարծում եմ՝ նրանք այնքան են ուրախացել, որ պարզապես խմում են ամեն երեկո»,- ասել է Վարդանյանը:

Նա նաև մեկնաբանել է շրջանառվող այն կարծիքը, թե իրեն պաշտոնանկ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, ինչը դավաճանություն է։

«Ես երբեք չեմ կարծել, որ իմ ազգանունը կքննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում կամ Եվրախորհրդարանում, բայց Ադրբեջանը որոշեց անձնավորել Արցախի շուրջ ամբողջ իրավիճակը: Չեմ հասկանում, թե ինչու, որովհետև մեծ հաշվով այն ամենն, ինչ ես ասել եմ և ասում եմ, այն է, ինչ նախագահն է ասել իր խոսքում, նա հենց այդպես է ասել և նույն սկզբունքներն ունի, և Արցախում ու հանրապետությունում աշխատող մարդկանց մեծ մասը նույն հայացքներն ունեն կարմիր գծերի մասին, այն մասին, որ մենք չենք ինտեգրվելու Ադրբեջանին, որ մենք կապրենք կողք կողքի, բայց ոչ միասին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ երևի մի քանի բան պետք է տեղի ունեցել. առաջինն այն է, որ նրա ժամանումը Արցախ բավականին անսպասելի էր, ինչը դավադրության տեսությունների տեղիք տվեց։ Երկրորդը Արցախի նկատմամբ հետաքրքրության աճն է, որը ստիպեց Ադրբեջանին բանակցել։ Ընդհանրապես, Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների, նա ուզում էր ուժով գործել։

«Ես կարծում եմ, որ դա սխալ որոշում էր, ես դա բարձրաձայնեցի, ոչ թե նրա համար, որ կառչած եմ պետնախարարի պաշտոնից, ես եկել եմ օգնելու (Արցախի նախագահ՝ խմբ.) Արայիկ Հարությունյանին, ում ճանաչում եմ արդեն 15 տարի։ Իմ Արցախ տեղափոխվելու նպատակն էր օգնել նրան պահպանել պետականությունը։ Եթե օգնել եմ իմ գործողություններով՝ շատ լավ է, եթե խանգարում եմ, ուրեմն պետք է հեռանամ, սա նախագահի որոշումն է»,- ասել է Վարդանյանը։

Նա կտրականապես անհամաձայնություն է հայտնել այն հայտարարություններին, թե Արցախի իշխանությունները «հանրապետությունը հանձնում են» Ադրբեջանին։

«Ես խորապես համոզված եմ, որ Արցախի ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կցանկանան հանձնել Արցախը, բայց ես նաև խորապես համոզված եմ, որ, ցավոք սրտի, Արցախի ղեկավարությունը չի հասկանում, թե ինչ է նշանակում պայքարել, չկա պատրաստակամություն ամեն օր պայքարել, պատասխանատվություն ստանձնել և ընդունել դժվար որոշումներ»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, եղել են նախարարներ, որոնք չեն եկել աշխատանքի՝ զբաղվելով իրենց գործերով։

«Ես չկարողացա փոխանցել հիմնական միտքը․ հիմա նոր Սարդարապատ է, մենք կանգնած ենք անդունդի եզրին, երբ արտակարգ և կոշտ որոշումներ են կայացվում՝ գրաքննությունով և ռազմական դրության սահմանափակումներով»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ որ այս հարցում տարաձայնություններ կան նախագահի հետ, որը քաղաքական սահմանափակումներ ունի։

Այդուհանդերձ, նա վստահություն է հայտնել, որ Արցախի հաղթանակը հնարավոր է, եթե կա կամք ու վճռականություն։ Վարդանյանը հայտարարել է նաև կառավարության հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։