Բավ է պառակտվել
01-10-2020 12:29

Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն (տեսանյութ)

 

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց, որ բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական կողմի տարածքում, նրանց գրպաններում եղել են ներարկիչներ։

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է»,–ասաց նա։

Պողոսյանի խոսքով` Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները։

«Ադրբեջանական կողմի զոհերի 148-ը լեզգիներ են եղել, մի քանի հարյուր զոհեր կան թալիշների շրջանում։ Սա լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում»,–ավելացրեց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով Ադրբեջանը այս սադրիչ գործողություններն օգտագործում է իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար:

«Նման էթնիկ զտիչ քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Վահրամ Պողոսյանը ընդգծեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19-ը տղամարդուց մեկը, իսկ Արցախում՝ 3-ից մեկը, սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները փորձել են Ադրբեջանի կազմում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել:

 

 

Արմինե Գևորգյան