Բավ է պառակտվել
02-10-2020 12:43

Իր կյանքը զոհաբերել է ՊԲ 54 մարտիկ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանձութ)

Երեկ ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով և բոլոր զորատեսակներով, հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հակառակորդի կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն, ճեպազրուցում հայտնել է ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ: «Ցավակցում եմ բոլորիս, ունենք նաև բավականին շատ վիրավորներ», - ասել է նա:
Հայտնաբերվել է ռադիոկայան. «Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնական արաբերենով, եզրակացությունները թողնում եմ ձեզ»:ё