Բավ է պառակտվել
24-10-2020 20:35

Հարսանիք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (լուսանկարներ)

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել։ Փեսան զինվորական համազգեստ է հագել, հարսը` տարազ։ Կյանքի կարևոր իրադարձությունից հետո Հովհաննեսը ռազմաճակատ է մեկնելու։


ՀՀ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․ Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...

Երջանի՛կ լինեք: