Բավ է պառակտվել
19-01-2022 16:38

Նոր պատերազմի հավանականությունը և 2022 թվականի պլանները. Արցախի ԱԳ նախարարի ասուլիսի առանցքային թեզերը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ամփոփել է 2021 թվականի արդյունքները չորեքշաբթի մամլո ասուլիսում , որի ընթացքում անդրադարձել է նոր տարում ԱԳՆ աշխատանքի առանցքային ուղղություններին, նոր պատերազմի հավանականությանը և այլ հարցերին։

Ներկայացնում ենք Բաբայանի ելույթի հիմնական թեզերը.

Արտաքին գործերի նախարարության աշխատանքի ուղղություններըոլորտները 2022 թվականին

«Մենք շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, ամեն կերպ ամրապնդել համահայկական միասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն»,- ասել է նա՝ խոսելով 2022թ․ Արցախի արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին։

Արտաքին գործերի նախարարության այս տարվա հիմնական գործունեության շրջանակում շեշտը դրվելու է Արցախի միջազգային ճանաչման, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ կապերի զարգացման ու հաստատման, հայկական սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտիվության պահպանման և ամրապնդման վրա։

«Մենք վարելու ենք նախաձեռնող, համարձակ, նպատակասլաց, միևնույն ժամանակ, հնարավորինս զուսպ արտաքին քաղաքականություն՝ տեղեկատվական բաղադրիչով, զուրկ որևէ գովազդից՝ առաջնորդվելով ԱԳՆ կարգախոսով․ «ավելի շատ գործ, քիչ խոսք»,- ասել է Բաբայանն՝ անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանը և մարտավարությանը։

Նոր պատերազմի հավանականությունը

Արցախի արտգործնախարարն ասել է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հավանականության իսպառ բացակայությունը, սակայն այժմ նման հնարավորությունը շատ փոքր է։

«Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակեր հարձակում ՀԱՊԿ-ի վրա և ուղղակի չէր կարող աննկատ մնալ: Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները և ՀԱՊԿ-ի արձագանքը, իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում կլինի արձագանք առնվազն ռուսական կողմից, հատկապես եթե Թուրքիան միանա»,- ասել է նա։

Խոսելով Արցախի վրա հարձակման հավանականության մասին՝ արտգործնախարարն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները պահպանում են խաղաղությունն ու կայունությունը հանրապետությունում, իսկ Արցախի վրա հարձակումն ինքնաբերաբար կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։

«Դա կլինի այլ պատերազմ, դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի հետ Արցախի միջև, չեմ կարծում, որ Ադրբեջանը դա չի հասկանում»,- ասել է նա։

Ադրբեջանը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Արցախ

Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է տարբեր խոչընդոտներ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցի համար։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք համանախագահների հետ, ավելի վաղ Արցախի նախագահը Երևանում հանդիպել էր ռուս նոր համանախագահի հետ, ինչը մենք բարձր ենք գնահատում: Վաղ թե ուշ այս այցը պետք է կայանա, հատկապես, որ միջնորդներն իրենք են շահագրգռված սրա մեջ»,- ասել է նա։

ԼՂԻՄ-ի և ԼՂՀ-ի նույնականացման անթույլատրելիությունը

Բաբայանը հայտարարել է, որ բացարձակապես անընդունելի են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նույնականացման փորձերը։ Նա հիշեցրել է, որ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն, հանրապետությունը եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում։

«ԼՂԻՄ-ը մեր պատմության կարևոր էջերից է, բայց դա հնարավոր չէ նույնացնել։ Պետականությունը զարգացավ, ԼՂԻՄ-ը դադարեց գոյություն ունենալ՝ դառնալով ԼՂՀ հիմքերից մեկը՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միասին։ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է։ Նույնականացնել՝ նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմությունն»,- ասել է նա։

Արտգործնախարարը հայտնել է, որ այս փուլում Արցախը չունի սահմաններ, կա շփման գիծ, ​​բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել իրավական ու պատմական ժառանգությունից։

Արցախում 44-օրյա օատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3788 մարդ, անհետ կորած է համարվում 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ; ադրբեջանական գերությունից վերադարձվել է 114 զինծառայող և քաղաքացիական անձ։