Բավ է պառակտվել
09-02-2021 19:28

Արցախ մուտք գործելու արտոնագիր տրամադրում է բացառապես Արցախը․ Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը և հերքում շրջանառվող տեղեկությունները, թե Արցախ մուտք գործելու համար հարկավոր է Բաքվի թույլտվությունը։ Բաբայանը մի քանի անգան կրկնում և պազաբանում է՝ Արցախ մուտքի արտոնագիրը տրամադրում է միայն պաշտոնական Ստեփանակերտը՝ ի դեմս ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության։
«Պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն, որ դեռևս ահաբեկիչների մի ստվար զանգված մնացել է Ադրբեջանում, պահանջում է Արցախի իշխանություններից՝ կատարելագործել Արցախի Հանրապետություն մուտք գործող անձանց հաշվառման գործընթացը»,-նշում է Դավիթ Բաբայանը և բացատրում՝ թե ի՞նչ է նշանակում կատարելագործել։

«Կարգը հետևյալն է՝ նախ մենք Ադրբեջանից չենք ստացել և չենք ստանալու թույլտվություն Արցախ այցելության հետ կապված, որոշում ենք մենք՝ Արցախի Հանրապետությունը։ Ուղղակի սերտ համագործակցություն պետք է իրականացվի ռուս խաղաղապահների հետ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք հանդիսանում են առանցքային դերակատար խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցերում։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը ներթափանցի Արցախ և ինչ-որ գործողություն իրականացնի, ռուս խաղաղապահ առաքելությունն է պատասխանատու միջադեպի համար։ Եվ միասնական ջանքերով ավելի կատարելագործում ենք մուտքի և ելքի գործընթացը։ Նույն ձևով շարունակում է իրականացվել օտարերկրացիների մուտքի արտոնագրի տրամադրումը ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչության կողմից կամ հարկ է դիմել Արցախի ԱԳՆ։ Քանի որ նոր է ներդրվում այս համակարգը, մի քանի օր հնարավոր է լինեն անհարմարություններ օտարերկրացիների մուտքի հետ կապված, որի համար հայցում ենք ներողամտություն, և առաջիկա օրերին կավարտվի գործընթացը։ Բաքուն որևէ կապ չի կարող ունենալ Արցախ ելք ու մուտքի հետ կապված»։

Դավիթ Բաբայանը ասում է, պատերազմից հետո փոխվել է արտաքին քաղաքականության վեկտորները։ Այն է Արցախի սուբյեկտայնության պահպանումն դարձել առաջնահերթ։ «Եթե մենք պահպանում ենք սուբյեկայնությունը՝ անկախ նրանից՝ ճանաչված ենք, թե ոչ, մենք լինելու ենք գործոն։ Հիմա և տեսանելի ապագայում մենք կլինենք դե ֆակտո ինքնակառավարվող անկախ երկիր»։

Արցախի օրակարգում այսօր տակտիկական ու մարտավարական փոփոխություններն են․ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի դիրքորոշումն է։
«Նույնիսկ այս վիճակում մասնատված, քարուքանդ եղած, այնուամենայնիվ, Արցախը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական գործոն։ Մենք պետք է հեռու լինենք հնարավոր էմոցիաներից ու PR-ից, մեր աշխատանքն էլ տանենք պրոֆեսիոնալ ձևով» ։

Ատեղծված իրավիճակը ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև բանակաշինության փոփոխությունների պահանջ է դնում։ Սակայն այդ փոփոխությունները պետք է լինեն խորը վերլուծված։
«Արցախին պետք է բանակ։ Իհարկե, կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք կունենա, բայց ամենակարևորը՝ որ բանակը լինի մարտունակ։ Անկախ ռեֆորմներից՝ մենք պահելու ու պահպանելու ենք մեր բանակը։

Բաբայանը հայտարարել ու շարունակում է պնդել՝ Արցախի դեօկուպացիան իրատեսական է։ Բայց սա քրտնաջան աշխատանք է պահանջում։
«Պետք է շատ զուսպ լինենք, աշխատենք էմոցիաները մինիմումի հասցնել, ժամանակը ցույց կտա՝ ինչպես ենք մենք աշխատելու, ինչպիսի զարգացումներ են լինելու։ Կարևորը՝ մենք այդ հարցը ֆիքսել ենք, ու դեօկուպացիան Արցախի առաջնային խնդիրներից մեկն է»։

Արցախի վերակենդանացումը, այս իրավիճակից դուրս գալը ենթադրում է Արցախի դերի վերաարժեվորում թե Սփյուռքում, թե Հայաստանում։
«Հատկապես քաղաքական գործընթացներում պետք է ընդգծվի Արցախի դերը։ Արցախը քարուքանդ եղած է, մենք անցել ենք շատ ծանր փորձության միջով, բայց մենք չենք կործանվել»։

Նոյեմբերի 9–ի համաձայնագրի ստորագրումից հետո Արցախը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր սկիզբ դրեց, ու շրջանառության մեջ դրցեց թեման, թե արցախցիներին տրվելու են ռուսական անձնագրեր։ Բաբայանը, սակայն, շեշտում է՝ Արցախում խաղաղապահների ներկայությունը չի ենթադրում պարտադրանք, որ արցախցիներին տրվելու են ռուսական անձնագրեր։

Ռուսաստանն ազատականացրել է այդ գործընթացը, ու յուրաքանչյուր ոք կարող է ձեռք բերել Ռուսատանի քաղաքացիություն՝ անկախ ազգությունից։
Իսկ ահա օրեր առաջ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել էր Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Արցախի արտգործնախարարությունը մտահոգված է Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու նրանց մտադրություններով։

Բաբայանն ասում է՝ իր կանխատեսումները, ցավոք, կարող իրականանալ այն մասով, որ Շուշին կարող է դառնալ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը։
«Դրանով իրենք փորձում են Արցախի վրա ազդեցության լծակներն ուժեղացնել։ Սա շատ մտահոգիչ է, քանի որ «Գորշ գայլեր» -ն ահաբեկչական կազմավորում է։ Նրանք ուզում են Շուշին դարձնել միջազգային ահաբեկչական կենտրոն»։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման՝ ինչը միջազգային հանրության առջեւ ապակառուցողական նախաձեռնությունների կանխման ու կասեցման պահանջ է դնում։

Արմինե Գևորգյան