Բավ է պառակտվել
13-12-2022 14:14

Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության, բայց ունեն «կարմիր գծեր». նախագահ

Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը։

Նախագահը ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։

Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:

Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ-ից, Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում մեկ օրից ավելի է, ինչ Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, շարունակում է երկկողմանի փակ մնալ։