Բավ է պառակտվել
05-07-2022 12:00

Արցախի իշխանություններն արգելել են հացահատիկի արտահանումը

Արցախի իշխանություններն արգելել են հացահատիկի արտահանումը հանրապետության տարածքից։ Այս մասին ասվում է Արցախի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում։
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին: