Բավ է պառակտվել
15-07-2020 17:32

Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում.Արցախի ՄԻՊ

Ադրբեջանում տեղի ունեցած՝ պատերազմի կոչերով ու հայատյաց կարգախոսներով հանրահավաքները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երկրում հայատյացության խորքայնությունն ու մեծ ծավալները, ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Սակայն գլխավոր ինտրիգն այն էր, որ Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում, և կուտակված ատելությունն ու կիրառվող «ղարաբաղյան» խաղաքարտը գնալով ավելի ու ավելի են դուրս գալիս առաջնահերթորեն հենց իրենց դեմ:

Հ.Գ. Հետաքրքիր է բազմամարդ հանրահավաքներից օրեր անց վերլուծել այնտեղ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու ծավալները և դրանց ազդեցությունը առաջնագծի ու տնտեսության վրա... Չեմ զարմանա, որ պետական քարոզչամեքենան մեղադրի հայերին կորոնավիրուսի տարածման համար», - գրել է նա։