Բավ է պառակտվել
30-09-2020 12:07

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ - Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են - Գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան իր facebook ում: