Բավ է պառակտվել
27-09-2018 11:42

Արցախում չպարզված հանգամանքներում 19-ամյա զինծառայող է զոհվել

Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախում, դեռևս չպարզաբանված հանգամանքներում զինծառայող է զոհվել։

“Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Աղասի Դերենիկի Մկրտչյանը”, - ասվում է տեղեկատվության մեջ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

“Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին”,- ասվում է հայտարարության մեջ։