Բավ է պառակտվել
31-10-2022 11:17

Արցախի ժողովրդի կամքն անսասան է․ նախագահ

Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Կիրակի նա մասնակցել է Ստեփանակերտում կայացած հանրահավաքին, որի մասնակիցները հայտարարել են Հայրենիքում ապրելու իրենց ցանկության և Ադրբեջանի կազմում լինելու անընդունելիության մասին։