Բավ է պառակտվել
31-05-2019 18:03

Ղարաբաղի հարցը լուծված է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդի համար Ղարաբաղի հարցը լուծված է ու փակված, Աժ ֊ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«30 տարի որպես անկախ պետություն է: Ժողովուրդը Արցախի հարցը կարգավորել է, մնացածը բանակցային հարցեր են: Մեզ պետք է միջազգային ճանաչում», - ասաց Ծառուկյանը: Վերջինս ընդգծեց, որ լավ է վերաբերում վարչապետի հայտարարությանը, թե Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան:
ԲՀԿ առաջնորդը այսօր անդրադարձավ օրերս ԱԺ ֊ում տեղի ունեցած իր և լրագրողի միջև խոսակցությանը: ԲՀԿ առաջնորդը չի հասկանում, թե ինչու ինքը պիտի ներողություն խնդրի լրագրողից:
««Ներողություն խնդրելու» կոչ անողները թող նախ իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ հարգարժան մարդուն հարցը տալուց լրագրողը հասկանա, որ վիրավորական է դիմում մարդուն: Ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ոնց այդքան կոռեկտ կարողացա պատասխանել մարդուն», - ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ լրագրողն իրեն վիրավորել է՝ ոչ կոռեկտ հարցեր տալով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան դժգոհել էր լրագրողների հարցերից՝ հայտարարելով, որ նրանք իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում:

 

Արմինե Գևորգյան