Բավ է պառակտվել
31-08-2022 19:21

Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչների տեղահանման հարցը կուղարկվի ՄԻԵԴ՝ Ադրբեջանից փոխհատուցում ստանալու համար

Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչների զանգվածային տեղահանման հարցը կներկայացվի ՄԻԵԴ՝ հարկադրաբար տեղահանված բնակչության իրավունքների խախտումն արձանագրելու և Ադրբեջանին փոխհատուցում վճարելու պարտավորեցնելու համար։ Այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ Ղարաբաղի կապը նոր երթուղով կազմակերպել։ Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչները տեղեկացվել են, որ օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներ այդ տարածքում չեն լինելու, ուստի նրանք պետք է մոտակա օրերին լքեն տները:
Միաժամանակ նրանց հորդորել են չայրել իրենց տները։