Բավ է պառակտվել
17-03-2022 20:05

Արցախում վնասված գազամուղի վերականգնումը ձգձգվում է բարդությունների պատճառով

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունների շնորհիվ։
«Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրությունում։

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։