Բավ է պառակտվել
20-11-2020 15:41

ԼՂՀ զորքերը հեռացել են Ղարաբաղի Աղդամի շրջանից

Ռիա Նովոստի. Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորաբաժանումները հեռացան Ղարաբաղի Աղդամի շրջանից, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ, ասել է լրագրողներին Ռուսաստանի ռազմական զորախմբի շտաբի պետ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դերը քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումն է, տարածքից հայկական ստորաբաժանումների դուրսբերուման ապահովումը՝ համաձայնագրերի խիստ համապատասխանությամբ, - դրանք արդեն դուրս են բերվել - ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Աղդամի շրջանի տարածք կազմակերպված մուտքի ու վերահսկողության ապահովումն», - ասել է լրագրողներին Վոլկովըին:

Գեներալ-մայորը հավելել է, որ շրջանի տարածքից ստորաբաժանումների դուրս բերման ժամանակ արտակարգ իրավիճակներ և սադրանքներ չեն եղել:

«Ռուսաստանի խաղաղապահ առաքելության օգնությամբ այսօր Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին: Գործընթացն իրականացվել է կանոնավոր ռեժիմով, արտակարգ իրավիճակներ և այլ տեսակի սադրանքներ չեն եղել: Այս տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է», - ասել է նա: