Բավ է պառակտվել
07-12-2016 16:16

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպումը քննարկման փուլում է. Զախարովա

Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման հավանականությունը դեռ քննարկման փուլում է: Այս մասին լրագրողզներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես կասեի՝ նման հանդիպման հավանականությունը քննարկվել է: Եթե այն կայանա, եթե պայմանավորվածությունը լինի, մենք այդ մասին տեղյակ կպահենք: Բայց տվյալ պահին ես ևս մեկ անգամ կցանկանայի նշել, որ այժմ  ընդամենը քննարկումներ են ընդանում՝ այդ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ»,- չորեքշաբթի կայացած ասուլիսին նշել է Զախարովան:

Նրա խոսքերով Ռուսաստանը երբեք չի հրաժարվել նման հանդիպումներից.« Խնդիրը միայն այդ հանդիպման համաձայնեցման մեջ է, եթե այն համաձայնեցվի, անխոս, մենք կմասնակցենք դրան, և ամեն ինչ կանենք, որպեսզի այն կառուցողական և արդյունավետ լինի», - Նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա ընդգծշել է, որ բոլոր կողմերն էլ իրենց օրակարգն ունեն.« Հարկավոր է, որ այդ հանդիպումը կայանա, այն պետք է լիարժեք լինի: Այդ ուղղությամբ  հիմա փորձագետներ են աշխատում: Հարցը ոչ թե նման հանդիպումների հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ է, այլ բոլոր մասնակիցների օրակարգով դրա համաձայնեցման մեջ»:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նիստը կկայանա  2016թ. Դեկտեմբերի 8, 9-ին՝ Համբուրգում: