Բավ է պառակտվել
29-09-2020 11:23

Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակման. Արծրուն Հովհաննիսյան

 

Հակառակորդը  ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։ Այս մասին գրել է Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը  տեղեկացրել է, որ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ:

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ 

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ - գրել է նա:

 

Արմինե Գևորգյան