Բավ է պառակտվել
17-12-2022 20:52

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է ներկա պահի հիմնական խնդիրը

Հիմնական խնդիրը պարզապես 2020 թվականի միջազգային պայմանագրի դրույթների վերականգնումն է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Հիմա մեծ աշխատանք է տարվում իրավիճակը կարգավորելու համար, այս գործընթացում ներգրավված են տարբեր դերակատարներ․ ռուսական կողմը և մի շարք այլ երկրներ ու կազմակերպություններ: Ադրբեջանի պահվածքը այնպիսի բիրտ խախտում է միջազգային իրավունքի, այնպիսի հարված է ընդհանրապես խաղաղությանը և կայունությանը, որ արդեն հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- գրել է Բաբայանը։

Նա նշել է, որ ամեն դեպքում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ Եվ պետք չէ իրավիճակի հանգուցալուծումը ներկայացնել որպես այս կամ այն ​​կողմի հաղթանակ կամ պարտություն։