Բավ է պառակտվել
09-08-2022 12:16

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից որոշ հատվածներում հրադադադարի պահպանման ռեժիմը խախտելու մասին։

Գերատեսչության մամլո ծառայության հաղորդմամբ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

«Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - հայտնում է ՊՆ-ից։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։