Բավ է պառակտվել
28-07-2022 12:00

Ադրբեջանական զինուժը կրակահերթ է բացել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Ինչպես հաղորդվում է Արցախի ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջում, ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Տուժածներ չկան:

«Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։