Բավ է պառակտվել
30-11-2022 11:17

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի շփման գծի երկու ուղղություններով

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈԻ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։