Բավ է պառակտվել
18-08-2021 12:22

Ադրբեջանի զինուժը կրակել է Արցախում հրշեջ մեքենայի վրա

Թշնամին փորձել է խոչընդոտել հրշեջների աշխատանքները։ Մարտական հաշվարկը մեկնել էր մարելու հարդադարի ռեժիմի հետևանքով բռնկված հրդեհը։

Ադրբեջանի զինված ուժերը կրակակոծել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության դիրքերը հարավ-արևմտյան ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը, օգոստոսի 17-ին հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջների մարտական հաշվարկ, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքները: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: