Բավ է պառակտվել
23-11-2020 17:17

Ադրբեջանական զինված ուժերը փորձում են զավթել Բերդաշեն գյուղն՝ հակառակ համաձայնագրի․ Wargonzo

Ադրբեջանական զինված ուժերը փորձում են զավթել Բերդաշեն գյուղն՝ հակառակ համաձայնագրի։ Այդ մասին @wargonzo-ին հայտումլ են գյուղի բնակիչները։

Բերդաշենը գտնվում է Մարտունի շրջանում, որի վեց գյուղ՝ ըստ համաձայնագրի, պետք է անցնի Բաքվի վերահսկողության տակ։ Սակայն Բերդաշենն այդ ցանկում չկա, հետևաբար ադրբեջանական ԶՈւ գործողությունները հակասում են Արցախում մարտական գուրծողությունների ավարտի պայմաններին։
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն փորձում են իրենց ուժերով կասեցնել ադրբեջանական զինվորականների մուտքն իրենց տարածք։