Բավ է պառակտվել
03-10-2020 15:08

Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի․ Ռուս փորձագետ

Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի: Գլխավորը չխանգարել նրանց իրենից սահմանից ավելի հեռացնելու սրիկա ահաբեկիչներին: Չէ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»,- այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Դենիս Դվորնիկովը նշել է, որ մտածում է Հադրութում հասարակ, ոչ մեծ տան մասին, որպեսզի այնտեղ, հարևանի հետ հետաքրքիր զրույց ծավալի մեկ բաժակ սուրճ խմելով: