Բավ է պառակտվել
04-02-2019 12:24

Արցախում երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

Արցախում օրվա ընթացքում երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել։

Ըստ Հայաստանի ԱԻՆ տեղեկատվության, փետրվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 05:24-ին, հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք։
Օջախի խորությունը եղել է 10 կմ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Առաջին ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել նախօրեին նույն վայրում, ժամը 08։30-ին։ 2.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ։