Բավ է պառակտվել
29-09-2020 21:17

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:

(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)