Բավ է պառակտվել
05-06-2019 18:00

Ովքեր են Արցախի դավադիր ուժերը.Փաշինյանը բա՞ցում է փակագծերը

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականն», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ի պատասխան այն հարցին՝ թե ում նկատի ուներ դավադիր ուժեր ասելով:
Հիշեցենք,որ Մայիսի 20-ին կառավարությունում ունեցած ելույթի ընթացքում  Փաշինյանը խոսել էր դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու որոշ շրջանակնների նպատակների մասին։«Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա», - ասել էր վարչապետը։
Փաշինյանը ասում է, որ երբ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման իմ տեսլականը, ապա նրանք առարկություններ չեն ունեցել:
«Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»։
Վարչապետը նշեց, որ ինքն անձամբ է Ղարաբաղի իշխանություններին ներկայացրել բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը, և որ նրանք տեղյակ չեն եղել, թե նախկինում ինչ են բանակցել։
Հարցին՝ իրենք ասելով ո՞ւմ նկատի ունի, վարչապետն արձագանքեց՝ շատ կոնկրետացնելու կարիք կա՞։ Լրագրողի դիտարկմանը, թե Բակո Սահակյանը  հայտարել էր,, որ չգիտի Արցախում  դավադիր ուժերի մասին ու եթե իմանա, համապատասխան միջոցներ կձեռնարկի, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ լավ է։


Արմինե Գևորգյան